Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իզմիրլյան» կենտրոնը կապահովի բժշկական ծառայությունների մատչելիություն, հասանելիություն և որակ

«Իզմիրլյան» կենտրոնը կապահովի բժշկական ծառայությունների մատչելիություն, հասանելիություն և որակ
17.10.2013 | 12:25

Հոկտեմբերի 15-ին Երևանում վերաբացվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, որը հիմնանորոգվել է «Իզմիրլյան» հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ։ Այն իր Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնով Հայաստանի առողջապահության ոլորտում մինչ այժմ իրականացված ամենախոշոր բարեգործական ծրագրերից է: Իզմիրլյան բժշկական կենտրոնը գործում է Հայ եկեղեցու հովանու ներքո։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տիկին Ռիտա Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանները։

Կենտրոնն ունի 139 մահճակալ, բաղկացած է 9 հիմնական բաժանմունքից, ինչպես նաև՝ Սուրբ Ներսես Մեծ գիտակրթական կենտրոնից: Հաստատությունն ունի շուրջ 200 աշխատակից՝ 43 բժիշկ, 65 բուժքույր, 8 լաբորանտ և վարչական աշխատողներ:
Բուժհաստատությունը հագեցած է նորագույն բարձր տեխնոլոգիաներով, սակայն ղեկավարությունը հավաստիացնում է, որ գնային քաղաքականությունը չի տարբերվելու բժշկական մյուս կենտրոնների գներից: Սոցիալապես անապահով խավի համար գործելու են մատչելի սակագներ: Ամիսը մեկ անգամ արտագնա աշխատանքներ են իրականացվելու մարզերում, սահմանամերձ գյուղերում և բարձրլեռնային բնակավայրերում։

Կենտրոնի քաղաքականության հիմքում ընկած է կարևորագույն երեք սկզբունք` բժշկական ծառայությունների մատչելիություն, հասանելիություն և որակ: Այստեղ իրականացվում են այնպիսի վիրահատություններ, որոնց նախադեպը չկա ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Օրինակ, լազերային վիրահատությունն այս հաստատությունում լինելու է միակը իր գերհզոր հնարավորություններով, ինչը առանց վիրաբուժական միջամտության թույլ է տալու իրականացնել վիրահատական ցանկացած գործառույթ և հնարավորինս սեղմ ժամկետներում ապաքինվել՝ արտահիվանդանոցային պայմաններում։
Այստեղ տարեկան կիրականացվի շուրջ 3500 վիրահատություն և 6-7 հազար ախտորոշիչ միջոցառում։
Հիվանդների բուժումն այստեղ հնարավոր է դառնալու իրականացնել նաև վարկավորման միջոցով։ Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել «Կոնվերս» բանկի հետ անհրաժեշտության դեպքում անգրավ և անտոկոս վարկ վերցնելու ուղղությամբ։ Վարկից կարող են օգտվել անխտիր բոլորը, ինչը հնարավորություն կտա այցելուներին ցանկացած բուժում ստանալ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Դիտվել է՝ 2283

Մեկնաբանություններ